▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ. այն կգլխավորի Ֆելիքս Ցոլակյանը

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ):

Որոշմամբ հաստատվել է շտաբի անհատական կազմը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

1 հոգանոց շտաբը գլխավորլու է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Շտաբի կազմը՝ այստեղ:

Հանձնարարվել է աշխատանքային խմբին (շտաբին) կազմակերպել աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաեւ դանց կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին