Այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոններ պահանջելու մշակույթի ամրապնդմանը:
Ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Ավելի կոնկրետ՝ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով: Շնորհակալ եմ, որ ամենուրեք պահանջում եք ՀԴՄ կտրոններ, սիրելի հայրենակիցներ: Շնորհակալ եմ, որ վճարում եք հարկերը, սիրելի հայրենակիցներ: Այդ հարկերը դուք կառավարությանը չեք վճարում, այլ ձեր հայրենիքին եւ ձեր երեխաներին, որոնց ապագան կառուցվում է այսօր: #Դուխով»: