Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իջել է Կառավարության շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում զոհված զինծառայողների հարազատները:
Հիշեցնենք, որ հարազատները պահանջում են զոհված զինծառայողների ընտանիքներին 30 միլիոնական դրամ վճարել: Փաշինյանը լսեց զինծառայողների հարազատների պահանջները, ներկայացրեց իր մոտեցումը: Փաշինյանին մոտեցավ նաև նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը՝ ներկայացնելու պահանջը: Փաշինյանը հարց ուղղեց, թե ինչու նախորդ տարիներին Մանվել Գրիգորյանի ունեցվածքը չեն վաճառել օգնելու զոհված զինծառայողների հարազատներին:
– Դուք ի՞նչ բողոք ունեք, հարցրեց Փաշինյանը: Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք: Մանվել Գրիգորյանի ունեցվածքը ինչո՞ւ չեք վաճառում կամ մինչև 2018 թվականը ինչու՞ չեք վաճառել թրերը, ոսկիները, փողերը: Ի՞նչ եք եկել: – Թույլ կտա՞ք: – Ոչ, թույլ չեմ տա: Փաշինյանը թույլ չտվեց նրան ավարտել խոսքը և հեռացավ Կառավարության շենք:
Դիտեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ
Չեմ կարող որևէ մեկին ասել՝ սխալ է.․․․Նիկոլ Փաշինյանը՝ զոհված զինվորների մայրերին