▲ Դեպի վեր

Ուրբաթ, 25.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար գնում է բժշկի

«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատանալու և անցած շաբաթ հիվանդանոց տեղափոխվելու լուրերին երեկ կառավարությունից արձագանքեցին, թե Փաշինյանը պարբերաբար հերթական ստուգումների է գնում, և անցած շաբաթ հերթական դեպքն է եղել։ Սակայն «Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատակազմից մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին շաբաթը երկու անգամ նա այցելում է ԲԿ` վերականգնող սիստեմաներ է ընդունում: Իսկ հիվանդանոցի աշխատանքն այդ օրերին կաթվածահար է լինում, կարելի է ասել՝ դադարեցվում է: Մինչև VIP պացիենտին չեն սպասարկում-ճանապարհում, հիվանդանոցի բնականոն աշխատանքը չի վերականգնվում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին