Բանակի կազմալուծման ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, իր բոլոր գործողություններն ուղղված են դրան: Դեռևս 2018 թվականին իրեն գրավոր գրել եմ, որ իր գործողություները բերում են բանակի կազմալուծմանը, դա դրված է իր սեղանին: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: «Ես իմ կարծիքն ունեմ, որ հինգերորդ շարասյան ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, նա մի մարդ է, ով չի իմանում՝ աջ ձեռքն ինչ է անում, ձախ ձեռքը՝ ինչ: Փաշինյանը պետք է նշի այն բարձրաստիճան սպաների անունները, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ, եթե քրգործ կա հարուցված, ուրեմն նա տեղյակ է, թե ովքեր են: Օրեր առաջ Գլխավոր դատախազի տեղակալն առաջին ալիքով հայտարարում է, որ բոլոր լրտեսներն ի հայտ են եկել այս իշխանության օրոք, 28-ից միայն մեկ հոգին է, որ գործել է նախկինում, մնացածը բոլորը իրենց ժամանակ են եղել, սա մտածելու տեղիք է տալիս»,- ավելացրեց Հակոբյանը: Նշենք, որ օրեր առաջ լրագրողների հետ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմը պարտվել է, որովհետև «բանակում գործել է 5-րդ շարասյուն»։ Նա այդ համոզման եկել է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում՝ հավելելով, որ առաջիկայում այդ փաստերը հրապարակային կլինեն և իր արած հայտարարությունն այդքան տարօրինակ չի թվա: Նիկոլ Փաշինյանի խոսքով, 50-ից ավելի զինծառայողներ մեղադրվում են պետական դավաճանության մեջ: Ըստ նրա՝ հողեր հանձնելու մեղադրանքով բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ, կա նաև բարձրաստիճան զինվորական, որը մեղադրվում է Շուշիի գործով: |
Նիկոլ Փաշինյանը մի մարդ է, ով չի իմանում՝ աջ ձեռքն ինչ է անում, ձախ ձեռքը՝ ինչ․․․Մովսես Հակոբյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet