ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Խորենացի փողոցից սկիզբ առած և Երևանի կենտրոնական հատվածով անցնող երթին:
Լրագրողի հարցին, թե փաստորեն ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը վերադառնու՞մ են Խորենացի փողոց, հնարավո՞ր է նրան նորից տեսնել հարթակում, ԱԺ պատգամավորը վերահաստատել է իր խոսքը , որ իրենք չեն լինի հարթակում, սակայն հիշեցրել է, որ ասել է, որ իրենց դիրքորոումը արտահայտելու են ու ընդհանուր պրոցեսին աջակցելու համար իրենք միշտ պատրաստ են...
Հուլիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Խորենացի փողոցում անելիք չունի այնտեղ նչած հայտարարություններից հետո։ Սակայն հաջորդ օրը նա կրկին գնացել էր Խորենացի փողոց , շատերի կարխիքով, գործուն ջանքեր իրականացրել ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներից խուսափելու համար։
Հուլիսի 23-ին Փաշինյանը կրկին լքել էր հարթակը՝ իր ելույթում հայտնելով, որ տարաձայնություններ ունի նախաձեռնող խմբի հետ՝ պայքարի ձևերի մասով։
«Ընկալումների սկզբունքային տարբերություններ կան, մենք ոչ բռնի քաղաքական պայքար ենք ընդունում, մենք բաց ձեռքերի սիմվոլիկայով էինք հանդես գալիս, բայց հիմա սիմվոլիկայի փոփոխություն է նկատվում՝ բռունցք: Մոտեցումների խնդիր կա. առաջինը՝ պայքարի մեթոդի, բովանդակության հետ է կապված, երկրորդ՝ հայտարարություններ, որոնք հակասություններ են հարուցում: Արդյունավետ մասնակցության միջոցը հիմա սա է՝ ես եկել եմ, որպեսզի պահանջեմ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- այսօրվա երթի ընթացքում Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում իր խոսքը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: