Սևանում կայացած նախընտրական հանրահավաք-հանդիպման ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կարդացել է Հովհաննես Շիրազի «Իմ սուրբ հայրենիք» բանաստեղծությունը:
Մանրամասն՝ տեսանյութում
Սևանում՝ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորև ներկայացվող տեսանյութում
Սևանա լիճը ՀՀ-ի մարգարիտն է, բայց ցավոք, ունի բազմաթիվ խնդիրներ: «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարել է ուժի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Դրանցից մեկն է մեր ընդհանրական վերաբերմունքը նրա նկամամբ»,- ասել է նա՝ նշելով, որ երբ ծանոթացել է խնդիրներին, մի զարմանալի իրավիճակի հետ է բախվել․ Սևան ազգային պարկի հողատարածքները բաժան-բաժան են արված:
«Մերձակա տարածքները վարձակալության են տրված ծիծաղելի գումարներով»,- ասել է նա՝ հավելելով, ոչ հանձնարարել է ուսումնասիրել դրանք առանձին-առանձին և սահմանել տրամաբանական գումարներ, որով կպաշտպանվի Սևանի և ՀՀ-ի ազգային շահը,- Մենք պետք է Սևանը դարձնենք բարձր մակարդակի կուրորտային գոտի»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Սևանում արվող առաջին քայլը պետք է լինի նաև ափերը ցանկապատերից ազատելը: «Մենք Սևանը պետք է դարձնենք հանրամատչելի հանրային տարածք, որը ձեռներեցության առումով հասանելի կլինի բոլորին: Մենք բոլորի համար աշխատելու բնականոն պայմաններ ենք ստեղծելու»: Մենք հույս ունենք և համոզված ենք, որ մեր քաղաքականության առումով նաև ոչ զբոսաշրջանային աշխատատեղեր կբացվեն, որոնք համակեցության պայմաններին համապատասխան կգործեն: «Սևանը պետք է լինի սիրելի ուղղություն նաև օտարերկրյա զբոսաշրջիկների համար»,- ասել է նա: