▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը Հայրապետովին ազատել է անձնական պատճառներով. դա գաղտնի է պահվում անգամ վարչապետի շրջապատից

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավար, գեներալ Գրիգորի Հայրապետովի ազատումը բնավ կապ չունի Վիտալի Բալասանյանի այն հայտարարության հետ, թե ինքը տեղյակ է Ալիեւ-Փաշինյան «վերելակային հանդիպումից»:

Ըստ մեր աղբյուրի, Նիկոլ Փաշինյանը Հայրապետովին ազատել է նեղ անձնական պատճառներով, որոնք այնքան կոնֆիդենցիալ են, որ այդ մասին կառավարության ղեկավարը երբեք չի խոսի:

Կառավարության մեր աղբյուրը նշեց, որ Հայրապետովի ազատման պատճառը գաղտնի է պահվում անգամ Փաշինյանի մերձավոր շրջապատից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին