ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ մերձակայքում: Այդ մասին տեղեկանում ենք Փաշինյանի ֆեյսբուքյան էջից:
Պատգամավորը իր էջում ուղիղ միացմամբ հաղորդում է, որ իրեն արգելել են տեսակցել ինչպես «Սասնա Ծռերի» կալանավորված անդամներին, այնպես էլ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորներին: