Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ, հունիսի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Իր ելույթում, անդրադառնալով կրթության ոլորտին, Նիկոլ Փաշինյանը մտահոգություն է հայտնել, որ եթե, օրինակ, քաղաքական մակարդակում մենք խոսում ենք բռնությունից զերծ հանրության մասին, սակայն որոշ , սերիալների ազդեցությամբ, մեր երեխաներն ապրում են քրեական ենթամշակույթի ազդեցության ներքո:
«Վերջին տարիներին շատ է խոսվում սերիալների և դրանց բովանդակության մասին, ընդհուպ շատ արմատական կոչեր և առաջարկներ են հնչում, բայց ես կարծում եմ, որ պետք է այդ գործիքը նույնպես մեր պետական նպատակների համար օգտագործել, ու այդտեղ պետք է լինի համագործակցություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է բացառել քրեական մտածելակերպի գովք և քարոզարշավ անելու երևույթները: Վարչապետի խոսքով՝ դրանք ընդհանրապես պետք է մեր երկրից արմատախիլ անել, որովհետև դրանցից բխում են ուրիշ, այդ թվում՝ քաղաքական երևույթներ:
Կարդացեք նաև՝ Պետք է բացառել քրեական մտածելակերպի գովքը․․․Նիկոլ Փաշինյանը՝ ԿԳՄՍ-ում