▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

"Независимая газета"-ն Ռուսաստանի տնտեսության համար կանխատեսում է վատ ու շատ վատ սցենարներ

"Независимая газета" ռուսական հեղինակավոր օրաթերթը այսօր ծավալուն անդրադարձ է կատարել ռուսական տնտեսության 2015 թ-ի միտումներին՝ ընտրություն կատարելով վատ ու ավելի վատ սցենարների միջև:

Համեմատաբար բարենպաստ զարգացման դեպքում՝ Ռուսաստանի տնտեսությանը սպասում է ստագնացիա՝ տնտեսության ընդամենը 0,8% աճով, կապիտալի արտահոսքը կլինի 54 միլիարդ դոլլար, մել դոլլարը կարժենա 40,3 ռուբլի:

Սակայն թերթն ավելի իրական է համարում հոռետեսական սցենարն, ըստ որի՝ պահպանվելու են արևմտյան պատժամիջոցները, շարունակվելու է նավթի գնի անկումը, տնտեսությունը կրճատվելու է 2, ներդրումները՝ 9% տոկոսով: Երկրից դուրս է բերվելու 114 միլիարդ դոլլար, մեկ դոլլարն արժենալու է 44 ռուբլի:

Ցավալին այն է, որ այս ամենի հետևանքով կյանքի որակի անկում է սպասվում նաև Հայաստանում, որովհետև պակասելու են այն գումարներն, որ մեր հայրենակիցներն ուղարկում են Ռուսաստանից:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին