Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, հաղորդում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ. հունիսի 30:
Ավելի վաղ, ֆուտբոլիստի նախկին ակումբ «Բարսելոնան» հայտարարություն էր տարածել, ըստ որի ակումբի հաշվեհամարին փոխանցվել է Նեյմարի հրաժարագինը և ֆուտբոլիստը լքել է «Բարսելոնան»: