Հավատում եմ, որ նոր կառավարությունն ունակ է այն, ինչ չարեց նախորդը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կառավարության նիստում հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Կառավարությանում նա իր խոսքում, մասնավորապես, ասել է.
«Ավելորդ եմ համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ դուք ստանձնել եք: Ակնհայտ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է: Շատ ավելի հեշտ է հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ քո հարևանները ունենում են տնտեսական աճ: Եվ շատ ավելի բարդ է, երբ կան արտաքին ազդալկներ, բայց դու պարտավոր ես անել առավելագույնը և ունենալ զարգացում: Մեզ իհարկե անհրաժեշտ է շարունակել լինել մրցունակ և բարձրացնել մեր տնտեսության ակտիվությունը», – նշեց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով` սահմանադրական փոփոխությունները մասշտաբային փոփոխություններ է կատարելու երկրում: «Ձեզ վիճակված է դառնալ այդ անցումային ժամանակշրջանի առաջնորդ: Ես հավատում եմ ձեր ուժերին և հավատում եմ, որ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին: Նեղանալ և նեղսրտել չպետք է լինի: Անձնականը պետք է մղվի երկրորդական պլան, մի վախեցեք նրանից, որ կասեն`դարձել եք նախարար, մեզ հետ քիչ եք հանդիպում, մեզ քիչ եք ուշադրություն դարձնում: Եղեք միասնական, վարչապետը սոսկ Ձեր ղեկավարը չէ, նա այդ թիմի առաջնորդն է», – հավելեց Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը նշեց, որ իրոք շատ բան կա անելու և այդ ճանապարհին պետք է լինել հաստատակամ: