▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներսիկ Նազարյանի որդին կապեր ուներ Պզոյի հանցախմբի հե՞տ

ՀՀ իրավապահների տրամադրության տակ են հայտնվել տարիներ առաջ ԱՄՆ-ում «օրենքով գող» Պզոյի գլխավորած հանցախմբի անդամների եւ Հայաստանի մի շարք պաշտոնյաների ֆինանսական մեքենայությունների եւ փողերի լվացումների մասին վկայող փաստերը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Ըստ մեզ հասած տեղեկության՝ փաստերից մեկը վերաբերում է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին, որը սերտ հարաբերությունների մեջ է եղել 2011թ. հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ձերբակալված ԱՄՆ հանցախմբի անդամներից մեկի` Պողոս Սաթամյանի հետ։

«Ժամանակի» աղբյուրների համաձայն՝ Պողոս Սաթամյանը ձերբակալության գիշերը ԱՄՆ-ից Կիպրոսի բանկերից մեկի միջոցով 450 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել Արմեն Նազարյանի անձնական հաշվի վրա։ Մինչ օրս, Արմեն Նազարյանը չի կարողացել ներկայացնել գումարի օրինական ծագման վերաբերյալ փաստեր:»,- գրում է «Ժամանակը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին