▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներքին Շենգավիթի քարուքանդ փողոցները․ Վարդան Ղուկասյանը լուսանկարներ է հրապարակել

Ներքին Շենգավիթի քարուքանդ փողոցները՝ անձրևից հետո. Լուսանկարները տելեգրամյան իր ալիքում հրապարակել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը։

Լրագրող Արփի Սուքիասյանն էլ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Իրավիճակ` «հարկատուն հերոս է» ասող իշխանության օրերին։
Հարկերը վճարում եմ, և ուրեմն «հերոս» եմ։
Հիմա հարց՝ Իրական Հայաստանի «հերոսները» սրա՞ն են արժանի։
Բան չի փոխվել սիրուն ժիլետով տղաների օրերին, բան չի փոխվում դուխով գլխարկով տղերքի օրերին։
Անփոփոխ է մեկ բան՝ hարկատուն հերոս չէ, էն հիմարիկն է, որ կշարունակի փող տալ չինովնիկների ատկատների ու պարգևավճարների համար։ Բայց կասեն քո համար ես տալիս, օրինակ, որ լավ ճանապարհ ունենաս։ Չէ մի։
Ականջդ կանչի Ջիվանի՝ քո «Խելքի աշեցեքով»։

Խոշորացված համայնքի և մարզպետարանի այրեր, գերատեսչությունները հատուկ նշում եմ, որ չասեք, իբր չեք տեսել։
Աշտարակի համայնքապետարան,
ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ,

Կառավարությունն էլ, որ Իրական Հայաստանի վարչապետը իմանա՝ մի «խոցված» «հերոս» է ապրում Օշականի՝ արդեն հավերժ ցեխաջրոտ փողոցում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին