▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներքաղաքական պայքարի դուրս արի քո ծրագրերով

Որպես հայ վատ եմ ինձ զգում: Վատ եմ զգում,երբ տեսնում եմ, որ օրեցօր ավելի կատաղի և թշնամական է դառնում հայ ռուսամոլների և արևմտամոլների լեզվակռիվը և թշնամանքը,նաև ռուսամետների և արևմտամետների, վատ եմ զգում,երբ քաղաքական ուշերը իրար վրա ցեխ են շպրտում և վիրավորում միմյանց: Վատ եմ զգում,երբ թշնամանքն ու ատելությունը դառնում են քաղաքական կատեգորիա.լավ իմացեք,այս կերպ,որ գնա և լինի բախում,հաղթող չի լինելու.պարտվելու ենք բոլորս: Եթե գտնում ես,որ Ռուսաստանի,ԱՄՆ-ի,կամ Եվրոպայի հետ է Հայաստանի ապագան,ապա,ոչ թե մյուս ուղին ընտրողին անվանարկի,կամ դավաճան ու գործակալ հռչակիր,այլ ներկայացրում քո կողմնորոշման հիմնավորումներն ու առավելությունները: Եթե ներքաղաքական պայքարի ես դուրս գալիս,ապա ք ո ծրագրերով դուրս արի,ոչ թե ՝դիմացինիդ բացերն ասա,ասա քո նպատակներն ու առավելությունները: Կամ այսպես վարվելը կփրկի,կամ՝հաղթող չի լինի:

 

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին