▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներքաղաքական լարված իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանը մի քայլ արեց, որն անսպասելի էր

Ներքաղաքական լարված իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանը մի քայլ արեց, որն անսպասելի էր: Տեր-Պետրոսյանն առաջարկում է ինչ-որ հանձնաժողով հրավիրել, որի մտահոգության առարկան պետք է լինեն Ցեղասպանության 100-ամյա տարելիցը և ղարաբաղյան հարցը: Իհարկե, 1-ին նախագահի այս քայլը ողջունելի է։ Որպես առաջին նախագահ՝ նրա մտահոգության առարկան նույնպես հասկանալի և ընդունելի է, բայց հարցեր կան, որոնք ինձ մտածելու տեղիք են տալիս.

Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանն այս հանդիպման առաջարկը չարեց 2014 թվականի ապրիլի 25-ին, երբ հարյուրամյակին դեռ մեկ ամբողջ տարի կար, եթե նրան մտահոգում էր այս հարցը: Ինչո՞ւ 1-ին նախագահը հանձնաժողովի կոչ չարեց 2014 թվականի օգոստոսին, երբ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը ծայրաստիճան լարված էր, և հանդիպման առաջարկ հնչեցրեց հենց հիմա, երբ հարյուրամյա տարելիցի համար արդեն կա ձևավորված հանձնաժողով, ու գործողությունների պլանն արդեն մշակված է, քայլերը՝ հստակեցված։ Ինչ վերաբերում է արցախյան հարցի վերաբերյալ հանձնաժողով հրավիրելուն, պահը մի քիչ ճիշտ չի ընտրված, որովհետև բոլոր ուժերը կենտրոնացված են Ցեղասպանության 100 ամյակին:

Ինչևէ, հույս ունենանք, որ այս հարցերի պատասխանները շուտով կստացվեն, ու 1-ին նախագահի մտահոգություններն ու առաջարկները կքննարկվեն, ու ազգի համար երկու կարևոր հարցի շուրջ գոյություն ունեցող կոնսոլիդացիան էլ ավելի կառարկայանա և ինչ-որ չափով կմեղմի ներքաղաքական իրավիճակը:

Էդգար Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին