▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներողություն եմ խնդրում բոլոր հայ զոհերից և ծնկի եմ գալիս նրանց առջև մարդկության անունից. թուրք գրող

Soyarmenio.com-ը հրապարակել է թուրք բանաստեղծ Սերքան Էնգինի «Հանուն մարդկության» հոդվածը: Վերջինս, առհասարակ, իր գրվածքներով փորձում է բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկությունը Թուրքիայում.

«Խորապես հավատում եմ, որ հավաքական պայքարի միջոցով հայ և թուրք երիտասարդները կկարողանան ոչնչացնել ատելությունը: Աշխատում եմ իմ գրվածքներով  բարձրացնել իրազեկությունը, հատկապես թուրք երիտասարդության շրջանում Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ասորիների, հույների, քաղդեացիների  ցեղասպանությունների մասին, որոնք բոլորն էլ իրականացրել  են մեր թուրք նախնիները:

Ես փորձում եմ փոխել Թուրքիայում հայերի և հույների հանդեպ սխալ ընկալումը, որն ստեղծվել է ստի պաշտոնական գաղափարախոսությամբ:  Փորձում եմ թուրք երիտասարդներին ցույց տալ մեր պատմության սարսափելի էջերը, որպեսզի կարողանանք վերացնել Թուրքիայում ռասիստական կրթության թերությունները: Մեզ սովորեցրել են, որ արգելվում է բոլոր ոչ թուրք էթնիկ ինքնությունների գոյությունը, ինչը բխում է քեմալական ֆաշիստական գաղափարախոսությունից:

Ադոլֆ Հիտլերը ժամանակին ասել է. «Մուստաֆա Քեմալի առաջին աշակերտը եղել  է Մուսոլինին, երկրորդը` ես»: Հավատում եմ, որ միայն իրազեկությունը կարող է փրկել աշխարհը:

Փոխհատուցում չենք կարող գտնել  մեծ գաղափարախոսությունների,  մեծ ղեկավարների, փողի, զենքի, օրենքների և տեխնոլոգիաների միջոցով, մեր առաջընթացը կայանում է  գիտակցության հետևողական զարգացմամբ և բարձրացմամբ: Գիտակցությունը կարող է զարգանալ կարեկցանքով, իսկ կարեկցանքն սկսվում է ուրիշների ցավը ճանաչելով: Բոլորս պետք է կարեկցանք զգանք բոլոր տառապողների հանդեպ և աջակցենք բոլոր նրանց, ովքեր ճնշված, անտեսված և շահագործված են:

Որպես թուրք կնոջ որդի` ընդունում և ճանաչում եմ Հայոց ցեղասպանության իրականությունը: Թեև անձամբ որևէ մասնակցություն չեմ ունեցել այդ հանցագործության կատարմանը, ներողություն եմ խնդրում բոլոր հայ զոհերից և ծնկի եմ գալիս նրանց առջև մարդկության անունից:  Ներողություն եմ խնդրում ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև` Հոլոքոստի, Ռուանդայի, Բոսնիայի, Կամբոջայի, Դարֆուրի և բոլոր տեսակի ցեղասպանությունների համար, որոնք իրականացվել են անխիղճ մարդկանց կողմից: Հավատում եմ, որ  մի օր կարող ենք հաղթահարել այս ատելությունը և գիտակցության պակասը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին