▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներիր ինձ, Սպարապետ, որ որոշ ուրացողների համար այս մանրամասները ստիպված եմ պատմել

Ներիր ինձ, Սպարապետ, երբեւէ չէի մտածի, որ որոշ ուրացողների համար հիմա այս մանրամասները ստիպված եմ պատմել: Վազգենը անվախ էր եւ լինելով պաշտպանության նախարար, երբեք չի խուսափել հայտնվել այն թեժ գոտում, որտեղ իր անհրաժեշտությունը կար: Նրա այդ նույն գործելաոճը եղել է մահապարտների հետ կապված եւ նման շատ պահերի: Ես անհարմար եմ զգում, որ հատկապես Կոմանդոսը նման բաներ է խոսում Վազգենից: Կոմանդոսը մի քանի ամիս առաջ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ էր խոսում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրումից: Անհարմար է նման բան խոսել: Ո՞նց կարող էր Գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ չլինել: Կամ թե դուք այն ժամանակ ո՞վ էիք, որ առանց նրա գիտության նման բան անեիք կամ նման ձեւով արտահայտվեիք: Եւ վերջիվերջո, Արկադի Իվանովիչ, դուք լավ գիտեք, թե ես ինչի համար եմ այդ հարցը տվել` տեսե՞լ եք Քոչարյանին` զենքը ձեռքին: Չեմ ուզում փակագծերը բացել: Ես հարցը ձեզ եմ ուղղել, ոչ թե Ֆելիքս Գզողլյանին: Ես չեմ ժխտում, որ Ռոբերտ Քոչարյանն ունի իր լուման, բայց ոչ մարտական գործողությունների ժամանակ: Եւ ուզում եմ հիշեցնել ձեզ, որ Արցախի ազատագրման ժամանակ հանրապետության նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Ամեն անգամ դուք ինչ-որ պատվերներ եք կատարում: Մենք եղել ենք մարտական ընկերներ, ես ձեզ հորդորում եմ, հանգիստ թողեք Վազգենին, մի մտեք այդ խաղերի մեջ:

 

 

Գրառումը` Սասուն Միքայելյան-Ազգային Հերոս ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին