▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներիր ինձ, Երևան ջան…

Ներիր ինձ Երևան ջան, ներիր, որ այսքան խեղճ եմ, այսքան սոված, որ չդիմացա 5-10 հազար դրամանոցի գայթակղիչ տեսքին ու գրավ դրեցի քեզ սուպերմարկետի գիտակցություն ունեցողների մոտ: Ներիր, որ փող չունեմ, չեմ կարողանում քեզ պահպանել, որ չեմ կարողանում քո դիմագծերը քանդել - տաշելուց, քեզ գեղցիավարի ԿԱՐԿԱՏԱԾ շենքերով լցնելուց զերծ պահել: Ներիր, որ թույլ եմ տալիս, որ քո ճակատագիրը որոշեն նրանք, ում համար միևնույն է, որ քո դիմագծերն աղավաղելով ու քեզ անդեմ քառակուսիների մեջ խեղդելով' ջուր են լցնում թշնամու ջրաղացին, ապացուցելով հայատյացների ասածը, թե հայերը քոչվոր են ու մշակույթ չունեն: Ներիր, որ թույլ եմ և դեռ բիրտ ուժին դիմանալու թափ չունեմ: Ներիր…
Բայց ես քեզ շատ եմ սիրում Երևան ջան, հավատա, մի օր անպայման կամրանամ, ոտքի կկանգնեմ ու կբուժեմ քեզ:

հայ երևանցի

Ալինա Դերձյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին