▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներել եմ… Անժելա Սարգսյանի գրառումը՝ Գայանե Ասլամազյանի մասին

​​​​​​​

Երեկվանից համացանցը ողողված է Գայանե Ասլամազյանի տեսաուղերձով, որում դերասանուհին խոստովանում է, որ ինքը 10 ամիս առաջ ամուսնալուծվել է, իսկ ամուսինը՝ Ջիանի Օնչոն, մոտ 2 շաբաթ է, ինչ գտնվում է կալանավայրում: Համացանցային օգտատերերը դերասանուհուն սկսեցին հիշեցնել տարիներ առաջ իր տված հարցազրույցը սկանդալի կիզակետում հայտնված դերասանուհի Անժելա Սարգսյանի մասին:

 Դերասանուհի Անժելա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում այս առիթով գրառում է արել.

 «Հերիքա, հերիքա ինձ ուղարկեք նմանատիպ screenshotեր և տեքստեր, որ ուրախ եք։ Ես չեմ ապրում անցյալով և ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ։ Մարդիկ, մի կաթիլ Աստծո վախն ունեցեք, երբ դատում եք ուրիշին։ Ոչ մեկս մաքուր չենք և ապահովվագրված չենք այս կյանքում։ Իսկ Գայանեի համար շատ ցավում եմ և աղոթում, որ Աստված օրհնի իրեն, այս երկրում անչափ դժվար է միայնակ կնոջ համար 0 ից կյանքը սկսելը։
Թող Աստված ողորմի բոլորիս...»:

/filemanager/uploads/Gayane_Jiani.jpg

Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան լրատվամիջոցներից պարզ դարձավ, որ Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ և կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել:

Կարդացեք նաև՝Գայանե Ասլամազյանի նախկին ամուսնուն ցմահ ազատազրկում է սպառնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

Այոես ամուսնալուծվել եմայոիմ ամուսինը գտնվում է կալանավայրումԳայանե Ասլամազյան

Ինչո՞ւ և ինչպե՞ս միայն տարիներ անց հաջողվեց գրավել Գայանե Ասլամազյանի սիրտըհաղորդավարուհին բացահայտում է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին