Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներդնում ենք դեղերի կողմնակի ազդեցության հաղորդման բջջային հավելվածը Հայաստանում։ Հավելվածը տեղայնացվել է մեր համար, աշխատում է հայերեն լեզվով, ներառում է մեր երկրում գրանցված բոլոր դեղերը։
Բոլոր հաղորդումները հավաքագրվում են Դեղերի Փորձագիտական Կենտրոնում և վերլուծվում։ Անհրաժեշտության դեպքում հետևություններ կարվեն նաև դեղի գրանցման և շրջանառության հետ կապված»։
Գրառմանը կից նախարարն ավելացրել է հետևյալ հեշթեգները.
#ԱնվտանգԴեղեր
#ՈրակյալԲուժօգնություն
#ԹվայինԱռողջապահություն:
Կարդացեք նաև՝ Արսեն Թորոսյանը կարևոր ու հետաքրքիր ֆլեշմոբ է սկսել