Ըստ Ղազախստանի ղեկավար մամուլի ծառայության հաղորդագրության՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չեղարկել է Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցերը: Պատճառը, ինչպես նշվում է, Նազարբաևի մրսածությունն է:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը հոկտեմբերի 12-ին պետք է պաշտոնական այց կատարեր Ադրբեջան, որից հետո հոկտեմբերի 13-ին պետք է այցելեր Հայաստան: