▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«NAYMESIS» բարեգործական ռեփ համերգ Mezzo -ում

Հուլիսի 1 -ին Mezzo Club ում տեղի կունենա ռեփ կատարող, հասարակական գործիչ NAY 374 (Դաւիթ Աղաջանեան) -ի «NAYMESIS» բարեգործական համերգը music band -ի հետ։

/filemanager/uploads/2021/06/week-3/Davit_Axajanyan.jpg

Համերգից գոյացած գումարով Երեւանում կկառուցվի WORKOUT մեծ մարզահրապարակ, որը կլինի սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար հարմարություն ունեցող Հայաստանի առաջին մարզահրապարակը։

Տոմսերի համար +374 98 206 206 / 010 524 211

NAY 374 (Դաւիթ Աղաջանեան)՝ հանդիսանում է Հայաստանում հիփ-հոփ մշակույթի հիմնադիրներից մեկը։

2014-ից ակտիվ զբաղվում է հասարակական գործունեությամբ, որպես նախաձեռնող, կազմակերպիչ։ Գործունեությունը հիմնականում ծավալում է Երևանում և Մոսկվայում։

2016 -ին Մոսկվայում հիմնադրում է Տիր հայագիտական կենտրոնը։

Վերջին պատերազմի առաջին օրվանից եղել է Հայաստանում ու իրականացրել կարևոր հայապահպան ու հումանիտար գործունեություն։ 

«Քողարկող ցանցեր» նախաձեռնության հիմնադիրն է, ինչը մեծ հանրային հնչեղություն ստացավ ու հասավ աննախադեպ չափերի։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին