«Ահա և օրվա կադրը:
Գլխավոր քաղաքական ինտրիգներից մեկի իրեղեն ապացույցը:
Բարի գալուստ ՀՀԿ, պարոն վարչապետ
Հ.Գ. Հասցեն և հեռախոսահամարը անձնական տվյալ են, հրապարակման ենթական չեն»,-գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով ՀՀԿ անդամ դառնալու դիմումի լուսանկարը:
Asekose.am-ի կողմից էլ, վերաձևակերպելով Մայակովսկու հայտնի բանաստեղծության տողերը՝ սովետական անձնագրի մասին՝ Читайте, завидуйте, я - гражданин Советского Союза, ավելացնենք՝ թերևս այս լուսանկարին կսազեն հետևյալ բառերը՝ Նայեցեք, նախանձեք, ես ՀՀԿ-ական եմ...