▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

NAY 374- ի բարեգործական համերգը. կկառուցվեն մարզահրապարակներ՝ նախատեսված նաև սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար

Հուլիսի 1 ին MEZZO -ում կայացավ  NAY 374 & Live Music Band – «Naymesis» բարեգործական համերգը:

 Համերգի նպատակն է խթանել Հայաստանում զանգվածային մարմնակրթությունը և  առողջ ապրելակերպը՝ կառուցելով նոր բազմաֆունցիոնալ անվճար մուտքով մարզահրապարակներ։ Կառուցվելիք մարզահրապարակների բացառիկությունն այն է, որ դրանք նախատեսված են լինելու նաև սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար։

/filemanager/uploads/davit_nay_2.jpg

NAY-ի հետ միասին բեմում էին Բագրատ Տերտերյանը (Dj Beatman), Արման Մնացականյան (Drums), Էդգար Ավետիսյան (Bass), Արեգ Օրդյան (Guitar), Վահե Մարտիրոսյան (Keyboard), Դավիթ Մելքոնյան (Saxophone), Դանիել Մելքոնյան (Trumpet)։ Համերգը վարեց Armcomedy -ի սիրված հաղորդավար Սերգեյ Սարգսյանը, ով համերգի գաղափարի առաջին օրերից դառձավ նախաձեռնող խմբի անդամ։

Իրենց երգերով ելույթ ունեցան Karlos Saha -ն, Միսակ Ոսկանյանը, Անդրանիկ Հարությունյանը (հայտնի Անդոն,  Armenian Beatbox Association ի տղաներից Հայկ Սնխչյանը, Էրիկ Հմայակյանն ու Ռոբերտ Հակոբյանը ներկայացրին կենդանի բիթբոքս։

Լուսանկարներ ՝ Արամ Կարապետյանի և Ինգա Ավանեսովայի

 

Տեսանյութը դիտեք այս հղումով

Դիտեք նաև՝ Այսպիսի պատկեր ունենք, որովհետև թե ՛ պետությունը, թե ՛ քաղաքացիներն աչք են փակել հնարավոր վտանգների վրա Դավիթ Աղաջանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին