«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին կտրուկ վատացել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը, եւ նրան անձնական ինքնաթիռով շտապ տեղափոխել են Գերմանիա: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, տեղեկություններ էին շրջանառվում, որ Գ. Հակոբյանի առողջական վիճակն այնքան ծանր է, որ հնարավոր է՝ նա այլեւս չշարունակի պաշտոնավարումը: Ավելին, բժիշկները եւս Հակոբյանին կտրականապես արգելել են լարված աշխատել: Երեկ թե՛ ՀՀԿ-ականները, թե՛ Գ. Հակոբյանի մտերիմ շրջապատից տարբեր մարդիկ հաստատում էին ԱԱԾ պետի առողջական վիճակի մասին լուրերը, բայց եւ նշում, որ իրենք չունեն հավելյալ ինֆորմացիա: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթն առողջություն ու շուտափույթ ապաքինում է մաղթում Գորիկ Հակոբյանին:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: