▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկինում «քույր եղբայր», այժմ` այր ու կին

esyes.am-ը  հարցազրույց ունի շոուբիզնեսի ամենաքննարկվող զույգի հետ: Մարտինի ու Հռիփսիմեի հարաբերությունների մասին խոսակցությունները շատ վաղուց էին, սակայն զույգը բառ անգամ չէր ասում այդ մասին: Ակնհայտ հարաբերությունները զույգը խնամքով թաքցրեց անգամ նշանվելուց հետո... Հուլիսի 4-ին շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը` Մարտինն ու Հռիփսիմեն պսակադրվեցին և միմյանց ուրախության և տխրության, հիվանդության և առողջության պահերին տեր և հնազանդ լինելու խոստում տվեցին Էջմիածնի Սբ. Հռիփսիմե եկեղեցում:

Ներկայացնում ենք մեկ հատված հարցազրույցից: 

Երկար ժամանակ շոուբիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկն եք եղել,

 սակայնմշտապես չեք խոսել ձեր հարաբերությունների մասին: Ինչո՞վ էր 

պայմանավորված այդհամառ լռությունը:

Մարտին - Քանի որ մենք անկեղծ մարդիկ ենք, խոստացել ենք, որ լուրջ բան լինելու դեպքում կբացահայտենք այդ ամենը: Իրականում` այն ժամանակ, երբ ամբողջ քաղաքում տարածված էր մեր միասին լինելու մասին լուրը, մենք այդքան էլ միասին չէինք: Այդ շրջանում ընկերներ էինք, ավելին` քույր ու եղբոր նման: Ես նրան էի քրոջ պես սիրում, նա էլ ինձ` եղբոր նման: Իսկապես այդպես է եղել, այնուհետև այդ հարաբերությունները վերածվեցին զ•ացմունքի, որը երկուսիս մեջ էլ կար, բայց չէինք արտահայտում, որովհետև քույր-եղբայր հարաբերությունները մեզ շատ հաճելի էին: Երբ հասկացանք, որ մեր միջև ինչ-որ կապ կա, էլի ուզում էինք քույր-եղբայր մնալ: Այնուհետև նշանվեցինք, սակայն որոշեցինք մեր սիրո մասին խոսել ամուսնության ժամանակ:

Հռիփսիմե - Ինչպես Մարտինն ասաց, ի սկզբանե մեր ամենաարժեքավոր բաներից մեկն այն էր, որ որպես քույր ու եղբայր էինք, որը վերածվեց սիրո: Այս ամենից զատ` երկուսս էլ չենք սիրում հանրայնացնել անձնականը, որովհետև նախ պետք է ամեն բան լուրջ հիմքերի վրա դրված լինի: Կարծում եմ նաև, որ մեր գործունեության մեջ շատ ավելի հետաքրքիր փաստեր կան, որոնց մասին կարելի է խոսել ու քննարկել: Մեզ այնքան էին միացնում ու բաժանում, որ որոշեցինք չխոսել մեր հարաբերությունների մասին: Երբեք չենք հերքել, որ միասին ենք, ուղղակի շրջանցել ենք այդ հարցը: Եթե մի բան կա, չի կարելի հերքել, հատկապես քո ժողովրդին, ով սիրում ու գնահատում է քեզ:

Սիրո պատմությունն ինչպե՞ս սկսվեց: Սիրո խոստովանություն եղե՞լ է, թե 

առանց այդ էլամեն ինչ պարզ էր:

Հռիփսիմե - Առաջին անգամ սիրո խոստովանություն եղել է 2010-ի հոկտեմբերի 9-ին, երբ Մարտինն ինձ տուն էր տանում:

Մարտին- Ճանապարհին որոշեցի ասել, որ սիրում եմ իրեն:

Հռիփսիմե- Դրանից հետո արտասվելով տուն գնացի: Իսկ երբ տուն հասանք, մամաս դիմավորեց մեզ, իսկ Մարտինն ասաց` «Ինքն այլևս իմ քույրը չէ»: Հիշում եմ, որ հաջորդ օրը Հանրապետության հրապարակում Էրեբունի-Երևանի նվիրված համերգն էր, ու ահավոր ամաչում էի Մարտինից:

 

Մինչ այդ երբևէ մտածե՞լ էիք, որ ձեր կողակիցը շոու բիզնեսից կլինի:

Մարտին- Հետաքրքիրը գիտե՞ք որն էր, որ Հռիփսիմեին համոզում էի, որ անհնար է սիրահարվեմ:

Հռիփսիմե - Ինքն ամեն օր ասում էր` գիտես ոնց եմ երազում սիրահարվել: Ես էլ ասում էի` վայ, Մարտ ջան, մի լավ, նորմալ աղջիկ կգտնենք, կսիրահարվես: Երկուսս էլ միշտ բացառել ենք շոու բիզնեսի ներկայացուցչի հետ ամուսնանալը: Նույնիսկ հարցազրույցներից մեկի ժամանակ Մարտինն ասել է, որ բացառում է, որ  կողակիցը երգչուհի լինի:

Առավել մանրամասն` այստեղ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին