▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկինում իրավապահները գործարարներին՝ նաև Սամվել Բալասանյանին տեղեկություններ են տվել հակառակորդների մասին

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին իշխանությունների օրոք գործարարները պարտադրված են եղել որոշակի գումարներ վճարել նաեւ իրավապահներին: Այդպես նրանք ապահովագրել են իրենց բիզնեսը մարզային իրավապահների հնարավոր հետապնդումներից:



Այդ «համագործակցության» արդյունքում նաեւ ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ իրավապահները գործարարներին պարբերաբար տեղեկություններ կտան նրանց հակառակորդների մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` մասնավորապես նման մի գործընթացի է մասնակից եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:



Ըստ օդում կախված լուրերի` նա մարզային ուժային կառույցների ղեկավարներին պարբերաբար գումարներ է տվել, որի դիմաց էլ ստացել է իր հակառակորդների մասին տեղեկություններ, որոնց մի մասը հարկ եղած դեպքում հրապարակել է»,-գրում է  թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին