▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին վարչապետները համաձայնել են մասնակցել Վարչապետների ակումբի աշխատանքներին. «ՀԺ»

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանը, Արմեն Դարբինյանը, Վազգեն Մանուկյանն արդեն իսկ համաձայնել են մասնակցել իր նախաձեռնած Վարչապետների ակումբի աշխատանքներին:  Գրում է «Հայկական ժամանակ» թերթը.

Հարցին, թե ինչ փուլում է ակումբի ձևավորումը, Աբրահամյանը պատասխանել է. «Հիմա կանոնադրության վրա են աշխատում։ Երբ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե Ռոբերտ Քոչարյանը մասնակցելո՞ւ է ակումբի աշխատանքներին, Աբրահամյանը պատասխանել է լռությամբ։ Ենթադրվում է, որ ակումբին կմիանա ևս մեկ նախկին վարչապետ՝ Խոսրով Հարությունյանը։ Մյուս նախկին վարչապետներն են ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանը»:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին