▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին սիրեցյալի կողմից ծեծված երգչուհու լուսանկարները ցնցել են համացանցը

Օրեր առաջ համացանցում հայտնվեցին մոդել և երգչուհի Աննա Կալլուչիի լուսանկարները, որոնցում երևում էր, որ նրա մարմինը և երեսը դաժանաբար ծեծված էին: Ըստ Աննայի խոսքերի՝ նրան այդ վիճակին էր հասցրել իր նախկին սիրեցյալը՝ հաղորդավար Ալեքսանդր Բելովը, ով մինչ այսօր հերքում է այս փաստը՝ նշելով, որ սա Աննայի հերթական քայլերից մեկն է, ինչի շնորհիվ նա փորձում է ևս մեկ անգամ հայտնվել ուշադրության կենտրոնում: Ավելին, Ալեքսանդրը նույնիսկ չի հրաժարվել մասնակցել «Пусть говорят» թոք շոուին, որի ժամանակ պատմել է Աննայի բազմաթիվ դավաճանությունների մասին: Նշենք, որ Աննան տաղավարում չի եղել. դրա փոխարեն մոդելը հիվանդանոցում նկարահանել է մի տեսանյութ, որում պատմում է, որ Ալեքսանդրի մայրը, ելնելով տղայի հանդեպ իր խանդից, երբեք էլ հանգիստ չի թողել նրանց ապրել:

 

 

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին