Ըստ ասեկոսեների, Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել, այսպես կոչված, «ժողովրդական համաձայնության» կառավարության ձևավորմանը:
Արդեն երրորդ օրն է, ինչ Երևանում է այն մարդն, ում, ըստ տարածված տեղեկությունների, Սերժ Սարգսյանն առաջարկելու է վարչապետի պաշտոնը:
Նա «Գազպրոմ Մեժռեգիոնգազի» գլխավոր տնօրենի ռազմավարության և զարգացման գծով տեղակալ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն է:
Հիշեցնենք, սակայն, որ, եթե վերջինս համաձայնի ղեկավարել կառավարությունն, ապա կպաշտոնավարի մինչև 2017-ի խորհրդարանական ընտրությունները, որից հետո պետք է կազմավորվի նոր կառավարություն: