Սկանդալային վարքով հայտնի ամերիկացի բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը դարձյալ խոչընդոտել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մարզումը: WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոնը Ֆլորիդայում ուկրաինացի բռնցքամարտիկին գցել է ջուրը, գրում է Fight News-ը:
Կլիչկոն մարզվելիս է եղել սերֆինգով, երբ Բրիգսը մոտորանավակով մոտեցել է նրան եւ, առաջացնելով ալիքներ, ջուրն է գցել ուկրաինացուն: Ամերիկացին նշել է, որ Կլիչկոյին սպասում է ռինգում, իսկ Վլադիմիրը պատասխանել է, որ նա անցավ թույլատրելիի սահմանը:
Ֆլորիդայում Կլիչկոն նախապատրաստվում է բուլղարացի Կուբրատ Պուլիեւի հետ մենամարտին, որը կկայանա նոյեմբերի 15-ին:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Շենոն Բրիգսի սադրում է Վլադիմիր Կլիչկոյին:
Ամերիկացի բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը, ով հաճախ է աչքի ընկնում սկանդալային վարքով, խոչընդոտել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մարզումը: Fight News-ը գրում է, որ WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոնը Ֆլորիդայում ուկրաինացի բռնցքամարտիկին գցել է ջուրը:
Կլիչկոն մարզվելիս է եղել սերֆինգով, երբ Բրիգսը մոտորանավակով մոտեցել է նրան եւ, առաջացնելով ալիքներ, ջուրն է գցել ուկրաինացուն: Ամերիկացին նշել է, որ Կլիչկոյին սպասում է ռինգում, իսկ Վլադիմիրը պատասխանել է, որ նա անցավ թույլատրելիի սահմանը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Շենոն Բրիգսը սադրում է Վլադիմիր Կլիչկոյին: