▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախիջեւանում արգելվել են սմթարթֆոններով եւ անդրոիդներով մտնել բոլոր տեսակի պետական հաստատություններ

Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովը, որը հայտնի է տարօրինակ եւ ծիծաղելի սահմանափակումներ բովանդակող որոշումներով, այս անգամ արգելել է սմթարթֆոն եւ անդրոիդ բջջային հեռախոսներով աշխատակիցների եւ քաղաքացիների մուտքը բոլոր տեսակի պետական հաստատություններ:

Ինչպես հայտնում է Fakxeber.com կայքը, արգելքը վերաբերում է միջնակարգ դպրոցներից սկսած մինչեւ պետական հաստատություններ, խորհրդարան եւ հասարակական օբյեկտներ: Վասիֆ Թալիբովի կողմից նման որոշում ընդունվելու պատճառը չի բացահայտվում:

2014 թվականի հունվարի 1-ից արգելվել էր սմարթֆոն եւ անդրոիդ տեսակի բջջային հեռախոսներով մտնել Ադրբեջանի խորհրդարանի շենք: Այդտեղ մտնող անձինք պետք է շենքի մուտքում պահակային ծառայությանը հանձնեն իրենց մոտ գտնվող վերը նշված մոդելի հեռախոսները:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` նման որոշման պատճառը բացատրվել էր խորհրդարանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ պաշտոնականից զատ տեսանյութերի հրապարակման հնարավորության արգելքով:

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին