ԿԸՀ-ն հաստատել է 2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Դիտորդների հավատարմագրման դիմումների՝ ԿԸՀ ներկայացման վերջնաժամկետը մարտի 18-ն է:
Նախընտրական քարոզչությունը մեկնարկում է մարտի 5-ին, ավարտվում մարտի 31-ին:
Քվեարկությունը կսկսվի ապրիլի 2-ին՝ ժամը 08:00-ին, կավարտվի 20:00-ին:
Ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն ապրիլի 3-ին՝ մինչև 20:00-ն: