▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախատեսվում է զավեշտալի փոփոխություն․ Հատ-հատ մտնելու են քաղաքացիների գրպանը․․․Գևորգ Պետրոսյան

Նախատեսվում է զավեշտալի փոփոխություն․ Հատ-հատ մտնելու են քաղաքացիների գրպանը․․․Գևորգ Պետրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է՝ քանի որ իշխանությունը չի կարողանում ապահովել օտարերկրյա ներդումներ, սկսել է մտնել տարբեր գործունեությամբ զբաղվող անձանց գրպանը. «Ըստ լրատվականների՝ Կառավարությունը մտադիր է Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություններ, համաձայն որոնց, բարձրացվում է փաստաբանի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող շրջանառության հարկի շեմը, իսկ հաջորդ տարվանից՝ կրկնապատկվում: Նախատեսվում է փաստաբանի ծառայությունը շրջանառության հարկից տեղափոխել ընդհանուր հարկման հարթություն ու գանձել 20% ԱԱՀ: Իսկ 2025-ից նախատեսվում է զավեշտալի փոփոխություն, որ սահմանափակվի փաստաբանի կողմից անվճար ծառայություններ մատուցելու հնարավորությունը»,- ասել է նա: Ըստ պատգամավորի՝ սա անխոհեմ քայլ է, որը վնասելու է քաղաքացիներին. «Եթե օրինակ ես սովորական խորհրդատվության համար քաղաքացուց պահանջում եմ, ենթադրենք, 40 հազար դրամ, փոփոխության արդյունքում պահանջելու եմ 50 հազար դրամ, քանի որ իմ ծախսերն ավելանում են, ու քաղաքացին իրավունք չունի ինձ մեղադրել դրա համար»,- հավելել է Պետրոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին