▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախատեսում են Հայաստանում կիսանախագահական կառավարման կարգը փոխարինել խորհրդարանական կառավարմամբ. «168 ժամ»

Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Հայաստանի իշխանական վերնախավում որոշում է կայացվել 2014 թվականին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է Հայաստանում վերացնել կիսանախագահական կառավարման կարգը՝ այն փոխարինելով խորհրդարանական կառավարմամբ:

Ըստ այդմ, նախագահին վերապահվելու են բացառապես խորհրդանշական լիազորություններ, իսկ դե ֆակտո իշխանության ղեկավարը դառանալու է վարչապետը: Այս սցենարով, ըստ իշխանական շրջանակներում քննարկվող վարկածի, նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականին կարող է հրաժարական ներկայացնել եւ գլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը այդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ դրանից հետո զբաղեցնելով վարչապետի պաշտոնը: Նշենք, որ նույն աղբյուրների համաձայն, արդեն իսկ որոշվել է, որ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովը ղեկավարելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Հանձնաժողովն, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կստեղծվի այս տարվա դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին խոսակցությունները սկսվեցին այս տարվա նախագահական ընտրություններից հետո, Սերժ Սարգսյանը «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին անգամ առաջարկեց գլխավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, ինչից վերջինս հրաժարվեց »,- գրում է «168 ժամը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին