ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր որոշումներ է կայացրել և մի քանի նախարարների վերանշանակել իրենց պաշտոններում:
Վերանշանակվել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: