▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆԱԽԱՐԱՐԸ ԲՌՆՎԵ՞Ց

Բնապահապանության նախարարությունը բազմիցս նշել է, որ Խոսրովի պետական արգելոցում սեպտեմբերի 18-ին բնապահպան-ատիվիստների կողմից պատահաբար հայտնաբերված Կարմիր գրքում գրանցված կենդանիների մարմինները դուրս են պետական արգելոցի տարածքի սահմաններից:

lragir.am կայքը ներկայացրել է տեսանյութ  ու նշել, որ ի դժբախտություն նախարարի` այսօր 21-րդ դարն է և  բնապահպան Եղիա Ներսիսյանի մոտ եղել է GPS, որով ֆիքսվել է տարածքը, ապա լուսանկարը  տեղադրվել է Google earth-ի քարտեզի վրա, որը հստակ գծված սահմաններով քարտեզ է  և որով  հստակ որոշվել է բեզոարյան այծի, նապաստակի և արջի կոնկրետ գտնվելու վայրը:

 

ԼՐԱԳԻՐ-ը  նաև նշում է, որ եթե Բնապահպանության նախարարությունը այս տեսանյութից հետո նորից կշարունակի պնդել, թե որսագողությունը տեղի է ունեցել Խոսրովի արգելոցի պետական սահմաններից դուրս, ապա կնշանակի, որ Խոսրովի պետական արգելոցի սահմանները փոփոխվել են, և պետք է նաև հիմնավորի, թե որ որոշման համաձայն է տեղի ունեցել արգելոցի սահմանների փոփոխություն, և ինչու մինչ օրս google earth կազմակերպությանը չեն դիմել այդ փոփոխությունը շտկելու համար:


Վերը նշված փաստերը հավաստող կադրերը կարող եք դիտել տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին