|
«Վերջին շաբաթների ընթացքում, երբ ՔՊ-ականները փորձում են բացատրել, թե ինչու են կարծում, որ ընդդիմությունը պատերազմ է բերելու՝ մատնանշում էին իմ ելույթից մի կտոր, որտեղ ես ասում եմ, որ Դադիվանքը մերն է»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Դադիվանքը մե՞րը չէ, Դադիվանքը հայկակա՞ն չէ, դուք Դադիվանքում մոմ վառած չկա՞ք։ Նույն ելույթիս մեջ Ղազանչեցոցի մասին էլ եմ խոսում․ ձեր կուսակից ընկերներից Արմեն Գրիգորյանի հարսանիքը եղել է Ղազանչեցոցում, մե՞րը չէ, հայկական չէ՞, սա տարածքային պահա՞նջ է Ադրբեջանի նկատմամբ, թե՞ սեփական մշակույթը պաշտպանելու ցանկություն»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։ «Հիմա Արարատի մասին․ իշխանության քարոզչամեքենան որոշեց իմ ելույթից մի կտորը հանել ու տարածել․ ասել եմ՝ Արարատը, Արագածը, Խուստուփը, Իշխանասարը մերն են, մեր ինքնության գագաթներն են։ Աարարտը մեր ինքնության մա՞ս չէ, թե՞ դա էլ է կայսերական ինքնության ձևակերպման կտոր։ Արարատն իմ ինքնության մի մասն է, եթե ձեր ինքնության մասը չէ՝ եկեք այստեղ կանգնեք ու ասեք, որ Արարատի հետ մենք կապ չունենք։ Ուրեմն մենք պետք է փոխենք Արարատ քաղաքի անունը, Արարատի մարզի անունը, ի վերջ Արտաքին գործերի նախարար ունենք Արարատ անունով, ի՞նչ ա, ինքը քայլող սադրա՞նք է՝ գրողը տանի»,- դիմելով իշխանության ներկայացուցիչներին ասաց Աննա Գրիգորյանը։ |
«Նախարար ունենք Արարատ անունով, ի՞նչ է, ինքը քայլող սադրա՞նք է»
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


