Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է. «Կարծում եմ, երկու օր առաջ Նիկոլը խոսեց Արագածի մասին (իբր կենցաղային ենթատեքստով), որովհետև Թուրքերի հետ հարաբերություններ հաստատելու նախապայմաններից մեկը երևի Արարատը մոռանալն է:
Հատուկ տգետների համար մի փաստ ասեմ, որը, վստահ եմ, մեր «երիտհայ իշխանավորները» չեն իմանում: 1920-ններին, երբ Թուրքիան Խորհրդային Միությանը դիվանագիտական նոտա է հղում այն հարցի վերաբերյալ, որ Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա պատկերված է Արարատը, որն իրենց տարածքում է գտնվում, ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Չիչերինը պատասխանել է. «Իսկ ինչու է Թուրքիայի զինանշանի վրա կիսալուսին պատկերված, Լուսինն էլ հո ձերը չէ»»:
«Նախապայմաններից մեկը, երևի, Արարատը մոռանալն է». Կարեն Քոչարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet