▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախանշված բոլոր ծրագրերն ամբողջությամբ կյանքի կկոչենք. Տարոն Մարգարյան

Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին Սմոլնիում հանդիպել է նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ։ Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետը նշել է,- «Վերջերս Երևանում ստորագրված համագործակցության 2015-2020 թթ. ծրագիրը իսկապես նոր հնարավորություն է՝ գտնելու համատեղ լուծումներ քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման ու առկա խնդիրների լուծման առումով: Վստահ եմ, որ փոխգործակցության այս նոր փուլը հնարավորություն կտա ընդլայնելու գործակցության շրջանակներն ու իրականացնելու իսկապես փոխշահավետ համագործակցություն՝ ի բարօրություն երկու քաղաքների բնակիչների: Եվ հաշվի առնելով նահանգապետի անձնական ներդրումը երկու քաղաքների համագործակցության ընդլայնման հարցում՝ համոզված եմ, որ նախանշված բոլոր ծրագրերն ամբողջությամբ կյանքի կկոչենք»:

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին