▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահներն այսօր Սանկտ Պետերբուրգում կքննարկեն ԼՂ խնդրի կարգավորման հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հավանաբար, Պուտինն առանձին հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, իսկ ավելի ուշ երեք նախագահները բանակցություններ կվարեն միասին:

ԱՊԱ գործակալության հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրյոն ասել էր, որ Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուս և ամերիկացի համանախագահները կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը կկայանա հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

Սակայն ավելի վաղ ТАСС գործակալությունը հայտնել էր, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ հանդիպման նախապատրաստմանը: Այդ մասին լրատվամիջոցին հայտնել էր ԵԱՀԿ-ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պարտականությունները կատարող Նատաշա Ռաջակովիչը: 

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։ Ապրիլի 5-ին հայտարարվել էր հրադադարի հաստատման մասին, սակայն հակառակորդը պարբերաբար շարունակում է խախտել այն։

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին