▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահի փոխարեն ունենք մարդ, ով գիշերվա կեսին պատրաստ է լինել Արտուշ պապիկ. Ռուբեն Մելիքյան

«Ես այն մարդկանցից եմ, որ սա համարում են սահմանադրական կարգի տապալման գործընթաց»:

Այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Մելիքյանի խոսքով՝ ՍԴ-ն բոլորիս հասկանալու հնարավորություն տվեց, թե մենք ում հետ գործ ունենք։

«Հնարավորություն տվեց հասկանալ, թե արդյոք ունե՞նք Հանրապետության նախագահ, թե՞ ունենք մարդ, ով գիշերվա կեսին պատրաստ է լինել Արտուշ պապիկ: Արդյո՞ք մենք ունենք խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժ, թե՞ մեկը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Մելիքյանը հայտարարում է, որ ՀՀ վարչապետը հիմա էլ իրեն իրավունք է վերապահում օրենքներ մեկնաբանել և հայտարարություններ անել։ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին