▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահի ինստիտուտի ոչնչացումը Հայաստանի շահերից չի բխում

«Այնպես են ներկայացնում աշխարհի հանրությանը, թվում է թե ինչ-որ օրիգինալ փաստաթուղթ է: Օրիգինալը օրիգինալ է, բայց ո՞ւմ է պետք, եթե մեզ այն ձեռնտու չէ»,-Asekose.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Սահամանադրական բարեփոխումներին՝ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական համակարգն իր պայմաններն ունի, ըստ որի՝ պետք է լինեն կայացած քաղաքական կուսակցություններ, պառլամենտարիզմի մշակույթ և ավանդույթներ: Քաղաքագետի պնդմամբ, եթե այս երեքը կամ սրանցից գոնե երկուսը չկան, ապա խորհրդարանական կառավարման մասին խոսելն ավելորդ է:

«Եթե մենք ունենայինք կուսակցական քաղաքական այլ համակարգ և պատասխանատու ստրատեգիական էլիտա,  պատկերը բոլորովին այլ կլիներ: Բայց հիմա մենք տեսնում ենք, որ այս ամենը չկա»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ ՀՀ նախագահի ինստիտուտի ոչնչացումը, ինչպիսին որ կա մեզ մոտ, Հայաստանի շահերից չի բխում:  

Հեղինակ՝ Ատոմ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին