▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահը ՀՅԴ-ին ասել է, որ չի պատրաստվում հետ պահել Ծառուկյանին վերադառնալու մտքից.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն շարունակում է հնարավոր բոլոր փաստարկներով համոզել, որպեսզի Սերժ Սարգսյանը դեմ լինի Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին։ Նրանք վստահ են, որ վերջինս ԱԺ ընտրություններում ամբողջությամբ կտանի ժողովրդի սոցիալապես անապահով եւ ապաքաղաքական հատվածի ձայները։

Մինչդեռ, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Արմեն Ռուստամյանի եւ Հրանտ Մարգարյանի հետ վերջին հանդիպմանը ասել է, որ չի պատրաստվում հետ պահել Ծառուկյանին վերադառնալու մտքից, ավելին, նրանց լծակներն էլ ավելացնում է, եւ իրենց մնում է միայն աշխատել ու ապահովել նվազագույն անցողիկ ձայները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին