«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին ԳՄ անդամների բարձրացրած հարցին։
Նախագահը դրական է արտահայտվել Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ այդ մասին տեսակետ կհայտնի օրերս։
ԳՄ-ում «Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են սակայն, որ Սերժ Սարգսյանի խոսքից պարզ է դարձել, որ մեծ հաշվով իշխանությունը դեմ չի լինի Ծառուկյանի վերադարձին եւ խնդիրը կարելի է համարել լուծված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում