«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Սուքիասյանները խոր որոնումների մեջ են այս փուլում: Խաչատուր Սուքիասյանը, ում որդին` Ալբերտը, Ծառուկյանների պոտենցիալ փեսացուն է, կցանկանար ԲՀԿ քվոտայով առաջադրվել Կենտրոն-Էրեբունի ընտրատարածքում: Ավելին, խոսակցություն կար, որ Սարիբեկ Սուքիասյանն էլ հնարավոր է ՀԱԿ ցուցակով առաջադրվի: Սակայն ասում են՝ նախագահականից Խաչիկ Սուքիասյանին մեղմորեն հասկացրել են` ԲՀԿ-ից հեռու մնալ:
Հասկանալի է` փեսաների, խնամիների «կոնցենտրացիա» թույլ չտալու համար, ինչը, ի դեպ, Ծառուկյանին նույնպես կարող է ձեռնտու լինել, որովհետեւ խնամիների միջեւ արդեն իսկ բավականին լուրջ մրցակցություն կա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում