Սանկտ Պետերբուրգում կայացավ Վլադիմիր Պուտին- Իլհամ Ալիև հանդիպմանն, ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության, Ադրբեջանի նախագահը, մասնավորապես նշել է. Ինչպես հայտարարել են ՌԴ-ն և Մինսկի խմբի համանախագահները՝ հակամարտությունը ձգձգվում է և ստատուս-քվոն անընդունելի....Մենք այս հայտարարությունն ամբողջությամբ ընդունում ենք։ Բայց որպեսզի ստատուս-քվոն փոխվի, նախ պետք է սկսվի Ադրբեջանի՝ արդեն 20 տարի օկուպացված տարածքների ապաբռնազավթումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել էր Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Ավելացնենք, որ այս պահին Սանկտ Պետերբուրգում ընթանում է Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։