▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նավասարդ Կճոյանի պահվածքը ցույց կտա...

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կգումարվի Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որի օրակարգային հարցերից կլինի վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը որպես պաշտոնական պատճառ նշել է, որ Համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում Հայաստանում են գտնվում արտասահմանի հայոց թեմերի ներկայացուցիչներ, նրանց մի մասը նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ են, այդ իսկ պատճառով որոշվել է գումարել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով:

 

 

 

 

 

 

 

 

Սակայն փաստը մնում է փաստ, որ հավաքն ինքնին արտահերթ է. Մայր Աթոռը ամեն դեքպում որոշել է արձագանքել ստեղծված իրավիճակին: Մեր տեղեկություններով, ժողովը ցուցարարների գործողությունները դատապարտող հայտարարություն կընդունի՝ Կաթողիկոսին սատարող նոտաներով:

Ի դեպ, ժողովին ներկայության (կամ բացակայության) ու պահվածքի միջոցով վերջնականապես կհստակեցվեն նաեւ թեմերի առաջնորդների եւ խորհրդի այլ անդամների դիրքորոշումները:

Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրի, երեկ Մայր Աթոռում դեռեւս տեղյակ չէին, թե արդյոք ժողովին կմասնակցի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսը, ով այս օրերին չափազանց պասիվ է ու մնում է «կողքից դիտողի» դերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին